Peugeot-ն ներկայացրել է 2008 քրոսովերի թարմացված տարբերակը, որն արտադրվում է 2019 թվականից։

Ռեսթայլինգի արդյունքում մեքենայի առջեւի բամպերի վրա հայտնվել են ուղղահայաց շարժական լույսեր, փոխվել է նաեւ հետեւի լույսերի դիզայնը։ Բացի այդ, քրոսովերը ունի նոր դիզայնով անիվային սկավառակներ։

Բացի այդ թարմացված 2008-ում ֆրանսիական ավտոարտադրողը հրաժարվել է 7 դյույմանոց մեդիահամակարգի դիսփլեյից, որը նախկինում կար հիմնական տարբերակներում։ Բոլոր տարբերկաներում այժմ հասանելի է 10 դյույմանոց էկրանը։

Քրոսովերի էլեկտրական տարբերակը՝ E-2008-ը, հզորությունը 136-ից ավելացել է 156 ձիաուժի, ինչպես նաեւ ընթացքի պաշարը  345 կմ-ից հասել է 406 կմ-ի: Բացի էլեկտրական տարբերակից, 2008-ի շարքում կան 100 եւ 130 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով մեքենաներ, ինչպես նաեւ 130 ձիաուժով դիզելային շարժիչ։ Սպասվում է նաեւ հիբրիդային տարբերակի թողարկում։