Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է  մինչև  հունիսի 5-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք, որ վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.

6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/:

Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:

Վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստորև.

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ՝ 060 710212/

 «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], հեռ.՝ 077 230277/

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ [email protected], /[email protected]/, հեռ.՝ 095 171415/

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:             

Նշենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների  համար: