Անտառային հրդեհ է բռնկվել թուրքական Մարմարիս հանգստավայրում (Մուղլա նահանգ)։ Թուրքիայի Անտառային վարչության տվյալներով՝ հրդեհի մարման համար գործադրվել են 5 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ եւ 20 հրշեջ մեքենա։

Սոցցանցերում հայտնված տեղեկության համաձայն՝ այրվում է Մարմարիսի բնակելի տներին անմիջապես մոտ գտնվող անտառը։