Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ժամանակին ցանկացել է նավաստի դառնալ։

«Ժամանակին  ուզում էի նավաստի դառնալ: Դե, մանկության տարիներին բոլորը՝ օդաչու, նավաստի։ Մենք ապրում էինք Շերեմետեւո օդանավակայանի մոտ։ Ծնողները կապված էին «Աերոֆլոտ»-ի հետ: Բայց Նախիմովսկոյե ընդունվելու ցանկությունը մինչեւ ութերորդ դասարան էր»,- ասել է վարչապետը ծովային եւ գետային նավատորմի աշխատակիցներին պետական ​​պարգեւների հանձնման արարողության ժամանակ։

Միշուստինը նշել է, որ «ծովն ու օվկիանոսը կախարդում են»։