ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝

  • Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ.
  • հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ.
  • սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։

Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝

  • ձկան ձողիկներ` 5 կգ.
  • հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: