Ֆրանսիական Citroën ավտոարտադրողը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին կներկայացնի նոր սերնդի ամբողջովին էլեկտրական Citroën C3-ը, գրում է Autocar-ը։

Հունիսին Autocar-ը հայտնել էր, որ նոր C3-ը Եվրոպայում   25 000 եվրոյից ցածր կարժենա: Սա C3-ը կդարձնի ամենաէժան էլեկտրամեքենան, որն այժմ հասանելի է Մեծ Բրիտանիայում՝ շրջանցելով  BIG Dolphin-ին (25,490 դոլար), գրում են բրիտանական լրատվամիջոցները։

Նոր մոդելը չափսերով նույնական կլինի ներքին այրման շարժիչով C3 մոդելին։