Hennessey ընկերությունը թողարկել է 1000 ձիաուժ հզորությամբ Chevrolet Camaro Exorcist-ի հրաժեշտի տարբերակը, գրում է Motor-ը։

Ամերիկյան Hennessey Performance թյունինգ ստուդիան, որը հայտնի է ամերիկյան ապրանքանիշերի մոդելների վրա հիմնված հզոր մեքենաներով, ներկայացրել է Chevrolet Camaro մեքենայի հրաժեշտի տարբերակը։

Մեքենան, որը հաջորդ տարի կհանվի արտադրությունից,ներկայացրել է իր 1000 ձիաուժ հզորությամբ Exorcist նախագծի սահմանափակ թողարկման Final Edition տարբերակը։ Սա նշանավոր մոդելի կատարելագործման  ծրագրի տպավորիչ ավարտը կլինի:

«Camaro ZL1-ի մեր համապարփակ արդիականացումը իմ սիրելիներից մեկն է: Շասսին, կախոցը և ուժային ագրեգատը լավ են աշխատում, ուստի վարելիս տպավորությունը զուտ  հզորությունն է: Մեր Exorcist-ից ավելի լավը չկա, ուստի  ցանկանում ենք մեքենայի երկրպագուներին ներկայացնել այս հատուկ սահմանափակ թողարկումը՝ նախքան նրա վերջնական անհետացումը», - ասել է Hennessey Performance-ի նախագահ Ջոն Հենեսին: