Մոսադը եւ Շին Բեթը ստեղծել են ՀԱՄԱՍ-ի անդամներին հայտնաբերելու եւ ոչնչացնելու հատուկ գործողությունների կենտրոն։
Ynet կայքի տվյալներով՝ ստորաբաժանումը կկոչվի ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների հրեական ընդհատակյա կազմակերպության՝ «Նիլի», որը հապավում է եւ թարգմանվում է որպես «Իսրայելի հավերժությունը (Աստված) չի ստի»։
Նշվել է, որ հրամանատարական կենտրոնի նպատակը «Նուկբհի»-ի բոլոր զինյալների ոչնչացումն է, որոնք մասնակցել են երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հանկարծակի հարձակմանը։
Իսրայելի Պաշտպանության բանակը արդեն հայտարարել է «Նուկբհի»-ի մի քանի հրամանատարների, այդ թվում Բիլալ ալ-Քեդրի զոհվելու մասին, որը գլխավորում էր Խան Յունիսի ստորաբաժանման հարավային գումարտակը, եւ Ալի Քադհիի՝ վաշտի հրամանատարի ոչնչացման մասին։ Չորեքշաբթի զինվորականները հայտարարել էին, որ սպանել են «Նուկհբի»-ի ավելի քան 10 անդամի, գրոհել գլխավոր ահաբեկիչների դեմ Գազայի հատվածում։
Հաշվի առնելով ցամաքային ներխուժման հավանականությունը՝ Իսրայելը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամի մահ է սպառնում, բայց երկուսը նրա ցուցակի առաջին տեղում են՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մուհամադ Դեյֆը եւ քաղաքական առաջնորդ Յահյա Սինվարը։





























