23 պաղեստինցի, այդ թվում կանայք եւ երեխաներ, զոհվել են Խան Յունիսում իսրայելական ավիահարվածների հետեւանքով, որոնք հասցվել են բնակելի տներին։
Ինչպես տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը, 17 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայի հատվածի հյուսիսային Ալ-Ֆալուջա շրջանում գտնվող շենքին հասցված հարվածից։
Ռաֆահ քաղաքում սպանվել է մի կին, մի քանի մարդիկ վիրավորվել են իսրայելական ավիահարվածից, որը հասցվել է մի տան, զոհվել է նաեւ 10 մարդ Դեյր-էլ-Բալահ քաղաքում։
Պաղեստինի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ իսրայելական ավիահարվածների սկզբից զոհվել է 4 651 պաղեստինցի, 14 245 մարդ վիրավորվել է։





























