Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը միջնորդների հետ բանակցություններ չի վարում Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարված պատանդներին ազատ արձակելու շուրջ: Այս մասին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթին տված հարցազրույցում հայտնել է շարժման ղեկավար անդամներից Բասեմ Նաիմը։

Պարբերականը գրում է, որ նա հերքել է ՀԱՄԱՍ-ի և միջազգային միջնորդների միջև որևէ բանակցություն անցկացնելու մասին տեղեկությունը՝ Իսրայելի հետ գերիների և բանտարկյալների փոխանակման գործարք կնքելու համար:

«Այս պահին դա շարժման պաշտոնական և հետևողական դիրքորոշումն է»,- նշել է նա։