Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Սաբահի մահվանից հետո (մահացել է շաբաթ օրը 86 տարեկան հասակում) նրա փոխարինող է անվանվել 83-ամյա թագաժառանգ Մեշալ ալ-Ահմեդ ալ-Սաբահը, տեղեկացրել է Reuters-ը։

Թագաժառանգը փաստացի Քուվեյթի կառավարիչն էր 2021 թվականից, երբ տկարացած էմիրը նրան էր հանձնել իր պարտականությունների մեծ մասը։

Քուվեյթում հայտարարվել է 10-օրյա սուգ, երեք օրով կփակվեն պաշտոնական գերատեսչությունները։ Համաշխարհային առաջնորդները հարգել են շեյխ Նավաֆի հիշատակը եւ ցավակցություններ հայտնել նրա փոխարինողին՝ շեյխ Մեշալին, Ալ-Սաբահ ընտանիքին եւ Քուվեյթի ժողովրդին։