Միջազգային Al Jazeera հեռուստաալիքը շաբաթ օրը հայտարարել է Գազայի հատվածում իր օպերատորի մահվան կապակցությամբ Միջազգային քրեական դատարան (ICC) դիմելու իր մտադրության մասին։

Հեռուստաընկերությունը հայտարարել է, որ հանձնարարել է իր իրավաբանական թիմին շտապ, Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազին փոխանցել Գազայի հատվածում իր օպերատոր Սամեր Աբու Դաքայի սպանության մասին գործը:

Al Jazeera-ն հաղորդում է, որ 45-ամյա Սամեր Աբուդական՝ չորս երեխաների հայրը, սպանվել է ուրբաթ օրը Ֆարհան դպրոցում ռեպորտաժ պատրաստելու ժամանակ իսրայելական  անօդաչուի հարվածից։