Թբիլիսիի երկինքը երկու տարի հետո լիովին պաշտպանված կլինի։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, տեղեկացրել է «Ինտերպրեսնյուսը»։

«Մենք ունենք կոնկրետ նպատակ 10 տարվա ընթացքում։ Մենք այդ նպատակը գերակատարել ենք, առաջ ենք անցել եւ այնպիսի համաձայնագրեր ենք կնքել հակաօդային պաշտպանության ուղղությամբ, որոնք մինչ այժմ չեն եղել։ ԵՄ 13 մլն եվրոյի օգնությունը, որը մենք ստացել ենք 2021թ., առաջին նախադեպն էր։ Հաջորդ տարի մենք ստացանք 20 մլն, 30 մլն եւ շարունակում ենք նույն առաջընթացով»,- նշել է Բուրչուլաձեն։

Այդ գնումների շնորհիվ Թբիլիսիի երկինքը երկու տարի հետո լիովին պաշտպանված կլինի, այդ թվում՝ ռազմավարական օբյեկտները, օդանավակայանները, ռազմակայանները եւ այլն։ «Վրաստանում նման բան երբեք չի եղել, եւ մենք հասնում ենք դրան։ Փաստացի, արդեն այս ուղղությամբ քայլերը դրա երաշխիքն են»,- ասել է նախարարը։