Իսրայելը ծրագրում է ներխուժել Լիբանան, որպեսզի «Հըզբոլլահին» հետ մղի իր հյուսիսային սահմանից՝ սպառնալով էլ ավելի սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում:
Շաբաթներ տևած սահմանային փոխհրաձգություններից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ցանկանում է ցամաքային հարձակում սկսել Լիբանանի հարավում՝ նպատակ ունենալով խմբավորմանը հետ մղել դեպի հյուսիս՝ Լիտանի գետից այն կողմ, գրում է «The Times»-ը:
Իսրայելի ռազմական և պետական պաշտոնյաները հայտարարել են, որ վճռական են կանխել հոկտեմբերի 7-ին Գազայից ներխուժման կրկնությունը՝ նախազգուշացնելով, որ Հեզբոլլահի արշավանքի մասշտաբները կարող են նույնիսկ ավելի մահացու լինել, քան ՀԱՄԱՍ-ի հարձակումը:
«Այն, ինչ տեղի ունեցավ հարավում, ոչինչ է այն բանի համեմատ, ինչ նրանք կարող էին անել այստեղ»,- «The Times»-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան սպան: «Իսրայելական դոկտրինն է՝ պատերազմն այլ կողմ տանել»։





























