Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 19667 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։

Միաժամանակ, վիրավորների թիվը հասել է 52586 մարդու։

Գազայում Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 7700 երեխա, ըստ անկլավի առողջապահության նախարարության տվյալների:

«Առանց բավարար անվտանգ ջրի, սննդի և սանիտարական պայմանների, որոնք կարող են ապահովել միայն մարդասիրական հրադադարը, հիվանդություններից զոհված երեխաների թիվը կարող է գերազանցել ռմբակոծությունների հետևանքով զոհվածներին», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը: