Ստամբուլի անվտանգության վարչությունը տեսանյութ եւ լուսանկարներ է տարածել հունվարի 28-ին տեղի կաթոլիկ եկեղեցում կրակ բաց արած անձանց մասին, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։

Վարչության տվյալներով՝ հարձակումից հետո փախուստի դիմելով՝ նրանք փորձել են փոխել իրենց արտաքինը, մասնավորապես՝ Դ.Տ.-ն ածիլել է մորուքը, որպեսզի նրան չկարողանան ճանաչել, նշել է Haber Global հեռուստաալիքը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է մի մեքենա՝ առանց համարանիշների, որը թողել էին անտառում երկու հարձակվողները, նրանք այնուհետեւ փորձել են փախչել միկրոավտոբուսով։ Ոստիկանությունը տեսախցիկներով հետեւել է նրանց երթուղուն։