Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Մուսինյանը տեղեկացրել էր, որ Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության: