ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը այսօր` նոյեմբերի 18-ին, ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, հյուպատոս Գարեթ Վին Օուենին:
ՀՀՇ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները եւ քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցին:



























