Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք, ատելություն էլ մի ունեցեք ոչ մեկի նկատմամբ, բայց բարև էլ մի տվեք, արհամարհեք ու անցեք: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ասում ենք ոստիկանները մերն են, ամեն ինչ ասում ենք, որ դուք նորմալ մարդիկ եք, այո պետք  է հարգանք ունենաք, բայց վերևից ներքև նայում ես խուլիգանություն է ուղղակի։ Արհամարեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Այն ոստիկանները, որոնք խոշտանգում են մարդկանց ու ամենավերջին հայհոյանքները տալիս, դրանք խուլիգաններ են։ Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն»,-ասաց նա։

Սրբազանը նաև նշեց, որ լուրեր ունեն, որ երեկ զինվորներին ոստիկանական հագուստ էին հագցրել և բերել։