Իսրայելի ներքին ոստիկանական հետաքննությունների դեպարտամենտը (DIPI) կիրակի օրը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել այն ոստիկանի նկատմամբ, որը տեսագրության մեջ սպառնացել է ցուցարարին՝ մայր հայհոյելով, տեղեկացնում է Times of Israel-ը։
Իր հայտարարության մեջ դեպարտամենտը նշել է, որ կապ կհաստատի ցուցարարուհի և Կնեսետի լեյբորիստական խմբակցության անդամ Նաամա Լազիմիի հետ, և որ միջադեպերը մանրակրկիտ կհետաքննվեն:
Շաբաթ երեկոյան Երուսաղեմի Փարիզի հրապարակում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ, տեղի ունեցած ամենշաբաթյա բողոքի ցույցի ժամանակ նկարահանվել է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում և սպառնում ձերբակալված ցուցարարին՝ ասելով թե կբռնաբարի նրա մորը և նրան «շան որդի» է անվանել։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ հետաքննություն է սկսել այն ոստիկանների նկատմամբ, որոնց նկարահանել են Թել Ավիվում խորհրդարանական Նաամա Լազիմիի հետ բախման պահին:
Ոստիկանության աշխատակիցները հրել և քաշքշել են Լազիմիին՝ չնայած նրա պատգամավորական անձեռնմխելիությանը։





























