Իսպանիայի ազգային ոստիկանությունը կասեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը ֆինանսական բուրգի օգնությամբ խոշոր խարդախություն է իրականացրել։ Այս մասին նշվել է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։

Նրանց տեղեկացմամբ՝ կասկածյալները, որոնք տուժածներին առաջարկում էին ներդրումային արտադրանք շահութաբերության բարձր մակարդակով, կարողացել են 40-70 մլն եվրոյի մեքենայություններ կատարել։ Իսպանիայում ձերբակալվել է ինը մարդ։

Խարդախներն օգտագործել են բարդ կորպորատիվ կառույց, որը կազմված է եղել 21 ընկերությունից, եւ որը գրանցված է եղել պիրենեյան թագավորությունում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ օգտագործել է գրասենյակների լայն ցանց իսպանական շրջաններում՝ իր արտադրանքն առաջարկելու համար։ Հետաքննության ըթնացքում իրավակարգի պահապաններն արգելափակել են կասկածյալների բազմաթիվ բանկային հաշիվներ եւ կալանք դրել անշարժ գույքի ինը օբյեկտի վրա։