Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի, հաղորդում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։




























