Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը 2020թ. սկսված պայքարի տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն աջակցում է այս շարժմանը։ «Մեր նպատակը գործող իշխանության հրաժարականն է»,- ասել է Մինասյանը։

Քննադատելով ներկա կառավարության քաղաքականությունը՝ ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդը չի կարող խաղաղ ապրել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվի նրա կամքը, վճռականությունը՝ ապրելու խաղաղ եւ շարժվելու առաջ իր պետականության շրջանակում։ Մեր պայքարի իմաստն ու նպատակը սա է»։