Նախագահը հրաժարական չի տա: Այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է, արդյոք լինել մի իրավիճակ, երբ 1998 թվականի նախադեպով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանում հանգեցնի նախագահի հրաժարականի:

«Չի կարող լինել նախագահի հրաժարական, առաջինը մեկ պատճառով, որ ի տարբերություն շատ մարդկանց, Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որի համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է: Եվ նա ավարտին կհասցնի իր թիմի հետ սկսած գործը, այն խոստումները, որը տվել է իր ժողովրդին: Շատ բարձր պատասխանատվություն ունեցող քաղաքական եւ պետական գործիչ է մեկ, եւ երկրորդը, դրա համար պետք է լինեն պատճառներ, իսկ դրա համար ոչ մի պատճառ չկա: Ընդհակառակը, նախագահ Սարգսյանի վարկանիշը գնալով աճում է»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: