ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդի արվարձանի Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում, Պիեմոնտում, չորեքշաբթի տեղի ժամանակով վաղ առավոտյան Tesla Cybertruck մոդելի մասնակցությամբ ավտովթար  է եղել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, մեկը՝ ծանր վիրավորվել, հայտնում է NBC News-ը։

Ավտոմեքենան դեռ այրվում էր, երբ դեպքի վայր են ժամանել առաջին փրկարարները, մամուլի ասուլիսում հայտնել է Պիեմոնտի ոստիկանապետ Ջերեմի Բաուերսը։

Ոստիկանությունը փորձել է սանձել կրակը, «սակայն կրակը չափազանց ուժգին է եղել կրակմարիչների արդյունավետ կիրառման համար»,-նշել է նա: Այնուհետև ժամանել է Պիեմոնտի հրշեջ ծառայությունը և մարել կրակը:

NBC Bay Area-ն հայտնել է, որ մեքենայում գտնվող բոլոր չորս մարդիկ քոլեջից տուն էին վերադառնում արձակուրդի համար: Դեպքի վայրում ծաղիկներ են դրվել։ Մոտակայքով անցնող վարորդը, որը տեսել է այրվող մեքենան, կարողացել է օգնության հասնել և փրկել վիրավոր տղամարդուն, նշել է Բաուերսը: