Թուրքիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայի նոր կառավարությանը, եթե նա նման խնդրանք ներկայացնի, ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ մեկ շաբաթ առաջ նախագահ Բաշար Ասադին տապալած Սիրիայի նոր կառավարությանը «պետք է հնարավորություն ընձեռվի»:

Գյուլերը հավելել է, որ Թուրքիան «պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցությունը, եթե նոր վարչակազմը խնդրի դրա մասին»։