ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Գործակալությունն այս մասին հայտնել է նախքան բոլոր նախարարների ժամանելը Բրյուսել եւ ԵՄ խորհրդի նիստի մեկնարկը, սակայն սա նորմալ իրավիճակ է, քանի որ արտաքին գործերի նախարարները սովորաբար գրավոր ընթացակարգով հաստատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթները՝ նախքան անձնական հանդիպման մեկնարկը:
ԵՄ-ը սեւ ցուցակում ներառել է 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց։ Պատժամիջոցներ են մտցվել նաեւ 74 նավերի դեմ, որոնք մտնում են ՌԴ ստվերային նավատորմի մեջ։


























