Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի առաջարկները ներառում են Ռուսաստանի Դաշնության համար որոշ նոր տարածքների ճանաչում, ինչպես նաև ուկրաինական բնական ռեսուրսների վաճառքից միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալու իրավունքի փոխանցում Վաշինգտոնին: Այս մասին հայտնում է կանադական The Globe and Mail թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 22-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է խաղաղ կարգավորման հնարավոր ծրագրի կետերը։ Խոսակցությունն ինքնին, ինչպես նշել է թերթի աղբյուրը, կառուցողական է եղել և հիմնականում նվիրված է եղել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցերին։

Ավելի վաղ պարբերականը նաև հայտնել էր, որ Թրյուդոն Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ ցանկացած հնարավոր խաղաղ համաձայնագրում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ ներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա չպետք է դիտվի որպես «հանդարտություն» հօգուտ Մոսկվայի։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը համաձայն չի եղել Թրյուդոյի կարծիքի հետ, սակայն առարկություններ էլ չի հայտնել։