Գների թանկացումն անխուսափելի երեւույթ է բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում, սակայն մարդկանց եկամուտները պետք է ավելի արագ աճեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, «եթե եվրոպական երկրներում տեղի է ունենում հինգ տոկոսանոց գնաճ, ապա միեւնույն ժամանակ եկամուտների 9 տոկոսի աճ է տեղի ունենում: Եվ ստացվում է, որ քաղաքացիների համար տեղի ունեցածը ոչ թե գնաճ է, այլ գնանկում: Իսկ մեզ մոտ նման բան չի լինում»: