Չորեքշաբթի առավոտյան անմշակ նավթի հենանիշային ֆյուչերսները չափավոր աճում են այն բանից հետո, երբ երեքշաբթի առևտուրն ավարտվեց ավելի բարձր:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի ֆյուչերսներն աճել են 0,49 դոլարով (0,7%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 70,05 դոլարի։ Երեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0,28 դոլարով (0,4%)՝ հասնելով 69,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են 0,49 դոլարով (0,74%)՝ հասնելով 66,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրն աճել է 0,22 դոլարով (0,3%)՝ հասնելով 66,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։





























