Դատաստանի օրվա ժամացույցը միջուկագետ գիտնականների նախագիծ է Bulletin of the Atomic Scientists-ից (BAS), որը մեկնարկել է 1947 թվականին առաջին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողների նախաձեռնությամբ: Այն ի սկզբանե նախատեսված էր որպես միջուկային պատերազմի վտանգի խորհրդանիշ. որքան մոտ են սլաքները կեսգիշերին, այնքան մեծ է համաշխարհային աղետի վտանգը: Ավելի ուշ սպառնալիքների ցանկն ընդլայնվեց՝ ներառելով կլիմայական ճգնաժամը, արհեստական ​​բանականության զարգացումը, կիբեր ռիսկերը և քաղաքական անկայունությունը։ Գլոբալ ռիսկերը գնահատող փորձագետները մշտապես ճշգրտում են ժամացույցը։

1947 թվականին ժամացույցը «աշխարհի վերջից»  յոթ րոպե պակաս էր ցույց էր տալիս: Դրանից հետո դրանք տեղափոխել են 26 անգամ (ութ անգամ հետ և 18 անգամ առաջ), գրում է Naked Science-ը։ 2025 թվականի սկզբին ժամացույցի սլաքները վերստին տեղափոխվեցին. այժմ կեսգիշերին մնացել է ընդամենը 89 վայրկյան՝ նախագծի պատմության մեջ ամենակարճ հեռավորությունը։

Գիտական ​​հանրությունը բանավիճում է այս խորհրդանիշի նշանակության շուրջ: Ոմանք դա համարում են սպառնալիքների կարևոր ցուցիչ, մյուսները՝ պարզապես բարեհաջող փոխաբերություն։ Սակայն մինչ այժմ ոչ ոք չի ուսումնասիրել, թե որքանով է «ապոկալիպտիկ ժամանակն» առնչվում հասարակության համար իրական հետևանքների հետ. մասնավորապես, կարո՞ղ է դա այս կամ այն չափով ազդել մարդկանց հոգեկան առողջության և բարեկեցության վրա:

Mass General Brigham ոչ առևտրային բժշկական կազմակերպության ամերիկացի հետազոտողների թիմն առաջինն է որոշել դա պարզել։ Իրենց աշխատանքի արդյունքները գիտնականները ներկայացրել են Bulletin of the Atomic Scientists գիտական հանդեսում։

Փորձագետները վերլուծել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) և Վաշինգտոնի համալսարանի Global Burden of Disease նախագիծը մի քանի տասնամյակների ընթացքում: Նրանք համահարաբերակցություն են փնտրել Դատաստանի օրվա ժամացույցի սլաքների դիրքի և տարբեր պատճառներով մահացության միջև: Այսինքն, նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են մահացության մակարդակը (ինչից են մարդիկ մահանում) և հոգեկան խանգարումների  տարածվածությունը Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր նոր աստիճանագծի հետ մեկտեղ: Այլ կերպ ասած, հետազոտողները փորձում էին օրինաչափություն բացահայտել. եթե ժամացույցի սլաքները շարժվում էին մեկ աստիճանագծով, ապա որքանո՞վ է ավելացել մահերի թիվը կամ հոգեկան խանգարումների մակարդակը:

Արդյունքներն անսպասելի էին: Երբ սլաքները մեկ աստիճանագծով բարձրացան, փորձագետները գրանցեցին Ալցհայմերի հիվանդության, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների և ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման հետևանքների մահացության դեպքերի շարան: Միաժամանակ չարորակ ուռուցքներից, ՄԻԱՎ-ից և շաքարախտից մահացության նվազում է արձանագրվել։

Ըստ Սամուել Սինքլերի՝ հետազոտության գլխավոր հեղինակի, թվում է, որ գլոբալ վախերը կարող են «ճեղքվածք առաջացնել» մարդկանց հոգեկանում, նույնիսկ եթե նրանք ամեն օր միջուկային պատերազմի կամ կլիմայի փոփոխության մասին չեն մտածում: Հնարավոր է, որ գլոբալ սպառնալիքների ընկալումն ազդում է սթրեսի մակարդակի վրա՝ հանգեցնելով հոգեկան խանգարումների և դրանց հետ կապված հիվանդությունների աճի:

Եթե ​​գլոբալ սպառնալիքների մասին տագնապն իսկապես ազդում է առողջության վրա, ուրեմն Դատաստանի օրվա ժամացույցը կարող է ընդհանուր սոցիալական լարվածության մեծ ցուցիչ դառնալ: Տվյալ դեպքում դրանք արտացոլում են ոչ միայն քաղաքական իրավիճակը, այլև հասարակության հոգեվիճակը, և դա նոր ուղղություն է բացում առողջապահության ոլորտում։ Հետագա հետազոտությունները կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աղետին նախորդող վախն ազդում մահացության վրա և ինչպես կարելի է նվազեցնել դրա բացասական ազդեցությունը:

Հարկ է նշել, որ ամերիկացի գիտնականների եզրակացություններին պետք է զգուշությամբ վերաբերվել։ Նրանց ուսումնասիրությունը չի ապացուցել, որ Դատաստանի օրվա ժամացույցն անմիջականորեն ազդում է մահացության աճի վրա: Հեղինակները սոսկ տվյալների համընկնումն են արձանագրել։ Մահացության մակարդակի բարձրացումը և հոգեկան առողջության վատթարացումը կարող են պայմանավորված լինել մի շարք այլ գործոններով, մասնավորապես՝ տնտեսական ճգնաժամերը, համավարակները կամ սոցիալական անկայունության բարձրացումը, որոնք համընկնում են սլաքների դիրքի փոփոխության հետ:

Հետազոտողները հիմնվել են որոշ հիվանդությունների և հոգեկան խանգարումների հետևանքով մահացության մակարդակի վրա, սակայն չեն բացատրել կեսգիշերին մոտ քաղցկեղից, ՄԻԱՎ-ից և շաքարախտի մահացության դեպքերի նվազումը: Սա կարող է ցույց տալ տվյալների ընտրողականությունը կամ երրորդ գործոնների ազդեցությունը:

Բացի դրանից, հետազոտությունը վերլուծել է միայն Միացյալ Նահանգների տվյալները, թեև Դատաստանի օրվա ժամացույցն արտացոլում է համաշխարհային սպառնալիքները: Դա կասկածի տակ է դնում ներկայացուցչականությունը (représentatif). այլ երկրներում ազդեցությունը կարող է տարբեր լինել մշակութային, տնտեսական կամ համաշխարհային տարբերությունների պատճառով:

Ավելին, Դատաստանի օրվա ժամացույցը ոչ թե օբյեկտիվ գիտական ​​գործիք է, այլ փորձագետների նեղ շրջանակի որոշումներից կախված խորհրդանշական ցուցիչ է։ Այն հիմնված չէ խիստ մաթեմատիկական մոդելների վրա և հաշվի չի առնում բոլոր հնարավոր ռիսկային գործոնները, ինչը բավականաչափ ճշգրիտ չի դարձնում բնակչության առողջության գիտական ​​վերլուծության համար: