Չինաստանը շատ ավելի է տուժել, քան ԱՄՆ-ն, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով իր սակագնային քաղաքականությունը։
«Նրանք, ինչպես շատ այլ երկրներ, մեզ անթույլատրելի կերպով վատ էին վերաբերվում: Մենք հիմար և անօգնական «հարվածող փայտ» էինք, բայց դա այլևս այդպես չէ: Մենք հետ ենք բերում աշխատատեղերն ու բիզնեսը, ինչպես նախկինում երբեք չի եղել: Ներդրումներն արդեն գերազանցել են հինգ տրիլիոն դոլարը, և դրանք արագորեն աճում են»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը ձեռնարկված միջոցառումներն անվանել է «տնտեսական հեղափոխություն»՝ վստահություն հայտնելով հաղթանակի հարցում։
«Ամուր բռնվեք, դա հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական կլինի: Մենք Ամերիկան նորից մեծ կդարձնենք» - եզրափակել է նա։




























