ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանել իր շահերը համաչափ հակաքայլերով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդման, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նա վերահաստատել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու ԵՄ հանձնառությունը և իր «խորը մտահոգությունն» է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի վերաբերյալ։
Դաունինգ սթրիթի մեկ այլ հաղորդման համաձայն, Սթարմերը, բացի ֆոն դեր Լայենից, զրուցել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և «Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի հետ։
Սթարմերը նրանց կրկնել է իր հիասթափությունը մաքսատուրքերի առնչությամբ և «ընդգծել, որ կշարունակի գործել՝ ելնելով Մեծ Բրիտանիայի ազգային շահերից», ասվում է հաղորդման մեջ։





























