Վրաստանում պաշտոնապես ստեղծվել է գործակալություն, որը պատասխանատու է լինելու հասարակական կազմակերպություններին պետական ​​դրամաշնորհների հատկացման համար, հայտնել է «Էխո Կավկազա»-ն։

Կառավարության որոշմամբ Վրաստանում պաշտոնապես ստեղծվել է պետական ​​բյուջեից հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման գործակալություն, որը տեղակայված է կառավարության շենքում։

Գործակալության ղեկավարին նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը։ Ապրիլի 22-ից այս նոր կազմակերպության ղեկավար է նշանակվել Թամար Զոդելավան։

Գործակալության ստեղծումը վերջին քայլն է իրականացնելու փետրվարին ընդունված օրենքը հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների բյուջետային ֆինանսավորում սկսելու համար՝ շարունակելով վրացական իշխանությունների հռետորաբանությունը, որ արեւմտյան դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունները «ծառայում են օտար շահերին»:

Զուգահեռաբար, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավանություն է տվել դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ օտարերկրյա դրամաշնորհների ստացումը պետք է համաձայնեցվի պետության հետ։