Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

«Նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, իր լիազորությունների շրջանակում, Սուրբ Զատկի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։ Բանտից ազատվելուց հետո ներում ստացածները հնարավորություն կունենան վերադառնալ իրենց ընտանիքներ և դառնալ հասարակության լիիրավ անդամներ»,-ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։