ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic հանդեսին տված հարցազրույցում վարչակազմի պաշտոնյաներին առաջարկել է աղմկահարույց դեպքի հետո հրաժարվել կառավարական գաղտնի տեղեկատվական արտահոսքին առնչվող Signal Messenger-ի օգտագործումից։
Նախագահը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ «Ըստ իս՝ նա կկարողանա ինքնատիրապետումը գտնել, -նշել է Թրամփը։ -Ես նրա հետ զրույց ունեցա, դրական զրույց»։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Հեգսեթի գրասենյակը Պենտագոնում հագեցած է անպաշտպան ինտերնետ մուտքի կետով, որը շրջանցում է Պաշտպանության նախարարության սահմանած անվտանգության արձանագրությունները։ Նախարարը մուտք է գործել ինտերնետ չպաշտպանված ալիքով՝ Signal-ն օգտագործելու համար։ Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Հեգսեթը Պենտագոնի իր համակարգչում տեղադրել է մեսենջեր, որը նախատեսված չէ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար՝ բջջային կապի բացակայությունը փոխհատուցելու համար։





























