Microsoft ընկերության հիմնադիրներից եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Պոլ Ալենը, տառապում է ուռուցքային հիվանդությամբ։
Դեռ նոյեմբերի սկզբից, CNN-ի տվյալներով, բժիշկներն Ալենի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, ինչից հետո նա քիմիաթերապիայի կուրս էր անցել։
«Պոլն իրեն լավ է զգում եւ շարունակում է լավատես մնալ։ Նա շարունակում է աշխատել եւ չի պատրաստվում փոխել իր դիրքերը Vulcan-ում»,- հայտարարել է Պոլի քույրը՝ Ջոդի Ալենը, ով այս պահին ղեկավարում է Vulcan ներդրումային ընկերությունը։
Ուռուցքային հիվանդությունը Ալենի մոտ հայտնաբերվել է դեռեւս 20 տարի առաջ։ Այն ժամանակ նա անցել է ճառագայթային թերապիայի մի քանի կուրսեր, նրան ողնուղեղի փոխպատվաստում է կատարվել։ Առողջության հետ ունեցած խնդիրները Microsoft-ի համահիմնադրին ստիպեցել են թողնել ընկերությունը, սակայն նա պահպանել է ակցիաների իր բաժինը եւ տեղը տնօրենների խորհրդում։
Վերջին տվյալներով, Ալենի կարողությունը 11.5 մլրդ դոլար է գնահատվում, ինչն աշխարհի ամենահարուստ մադկանց Forbes-ի ցուցակում նրան պահում է 17-րդ տեղում։




























