Ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի բանակցողները պատրաստել են «գործողությունների ծրագիր», որը ներառում է Ռուսաստանի համար 22 առաջարկ, այդ թվում՝ 30-օրյա հրադադար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս փաստաթուղթը համապատասխանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պահանջին, որ Միացյալ Նահանգները չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Եթե Պուտինը ցանկանում է ելք գտնել, սա նրա ելքն է», - առաջարկների մասին ասել է աղբյուրը։
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը պետք է այս առաջարկները ներկայացնի Ռուսաստանի նախագահին, հավելել են աղբյուրները։





























