Ռուսաստանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի՝ Ուկրաինայում արևմտյան երկրների կողմից առաջարկված 30-օրյա հրադադարի շուրջ քննարկումների համար, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք, բայց Վաշինգտոնի հետ ունենք երկխոսության որոշակի ուղիներ, որոնք մենք պահպանում ենք, և քննարկվում են տարբեր հարցեր», - ասել է նա «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել առանց նախապայմանների, Կիևի ռեժիմը դեռևս չի հայտարարել դրա վերաբերյալ իր արձագանքի մասին, ուստի այս առումով իրավիճակը մնում է հակասական»։





























