Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Բրեյքշոու»-ի եթերում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում կհանդիպի միայն Պուտինի հետ։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ Զելենսկին հանդիպի այլ ռուս ներկայացուցիչների, օրինակ՝ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, Պոդոլյակը պատասխանել է. «Իհարկե՝ ոչ»։
«Միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ», - ասել է Պոդոլյակը։ Նրա կարծիքով, ցանկացած այլ ձևաչափով հանդիպումներն անիմաստ են և միայն ժամանակի վատնում կլինեն։
Կիրակի օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում։ Պուտինը, իր հերթին, դեռևս չի արձագանքել Զելենսկու հայտարարությանը։





























