Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը կմեկնեն Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում, առաջարկել է Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։





























