Եվրամիության երկրները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են վերացնել Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները։ Նախկին նախագահ Բաշար Ասադի հետ կապված պատժամիջոցները ուժի մեջ կմնան։
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ (Սիրիայում) ունենան աշխատատեղեր և ապրուստի միջոցներ, որպեսզի այն լինի ավելի կայուն երկիր», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը։
Փետրվարին Եվրամիությունն արդեն հանել էր որոշ պատժամիջոցներ Սիրիայից՝ Բաշար Ասադի իշխանության անկումից հետո երկրին աջակցելու համար, հաղորդում է BBC-ն։
Կասեցվել էին նավթի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների սահմանափակումները, ինչպես նաև տրանսպորտային ոլորտի, ներառյալ՝ ավիացիայի նկատմամբ պատժամիջոցները։
ԵՄ-ն նաև վերականգնել է հինգ բանկերին ֆինանսավորելու և որոշակի տնտեսական ռեսուրսներ տրամադրելու հնարավորությունը և մեղմացրել Սիրիա անձնական օգտագործման շքեղության առարկաների արտահանման սահմանափակումները։