Իրանի Բուշեհր նահանգի Բանդար Դիր նավախորշում կայանված նավի վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է խոշոր հրդեհի։

Ինչպես հաղորդել է Mehr-ը, միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ։

Կան նաեւ տեղեկություններ ծանր վիճակում հոսպիտալացված վիրավոր քաղաքացիների մասին։