ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները անվանել է «խորապես անհանգստացնող», հաղորդում է BBC News-ը։
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է հարձակման ենթարկվեն՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դա կարող է վնաս հասցնել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին: Նման հարձակումները լուրջ հետևանքներ ունեն միջուկային անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասել է նա։
Նա կոչ է արել «բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ հետագա սրացումից խուսափելու համար», ասելով, որ «միջուկային օբյեկտների անվտանգությունը վտանգող ցանկացած ռազմական գործողություն լուրջ հետևանքներ կունենա Իրանի ժողովրդի, տարածաշրջանի և դրանից դուրս»։
«Չնայած շարունակվող թշնամական գործողություններին և լարվածության աճին, պարզ է, որ Իրանի, Իսրայելի, ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար միակ կայուն առաջընթացի ուղին երկխոսության և դիվանագիտության վրա հիմնված ճանապարհն է՝ խաղաղություն, կայունություն և համագործակցություն ապահովելու համար», - հավելել է Գրոսին։





























