Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՀարավայինԿորեայի իր գործընկերոջ հետ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայում ցեղասպանության օրինագծի ընդունման հետ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նամակին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Սարկոզիի նամակը պատասխանն էր Էրդողանի նամակի։ «Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովի որոշումը ցույց տվեց, որ Թուրքիայի ճիշտ է։ Սպասում ենք, որ պարոն Սարկոզին հարգանք կցուցաբերի եվրոպական արժեքներին։

Պատմությունը շահագործողները կմնան այդ պատմության տակ։ Նրանք կմանան այն մթության մեջ, որի մեջ ուզում էին տանել Եվրոպային։ Սարկոզին պետք է առերեսվի իր արժեքների եւ իր պատմության հետ։ Հայկական օրինագծի ընդունումը սեւ բիծ կմնա Ֆրանսիայի ինտելեկտուալ պատմության մեջ։ Եվ մենք այդ բիծն ամեն պահ հիշեցնելու ենք»,-ասել է Դավութօղլուն։