Ֆլորիդայի ատենակալների դատարանը պարտավորեցրել է ամերիկյան Philip Morris USA խոշորագույն ծխախոտ արտադրող ընկերությանը` նախկին ծխող, թոքերի քաղցկեղով տառապող Սինդի Նոգլին վճարել 300 մլն դոլարի չափով տուգանք:

56 մլն-ն այդ գումարից վճարվել է որպես բուժման փոխհատուցում, իսկ 244 մլն-ը ընկերությանը պատժելու գումարն է:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ դա ամենամեծ տուգանքն է, որ երբեւէ վճարվել է մասնավոր անձի՝ Ֆլորիդայում կայացած դատավարությունների արդյունքում:

Ինչպես դատարանում հայտնել է ինքը՝ Նոգլը, որ իր ձեռքը սիգարետ է վերցրել դեռ 1968թ.՝ 20 տարեկան հասակում, եթե ինքն իմանար, թե ինչ կախվածություն է հարուցում նիկոտինը, «երբեք չէր ծխի այդ սիգարետը»: