Վրաստանում երեխաների 70 տոկոսը այս կամ այն կերպ ենթարկվում է բռնության: նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրերի կառավարիչ Մայա Կուրցիկաձեն, գրում է «Ռեզոնանսի» թերթը:
Կուրցիկաձեի խոսքերով, այսօր Վրաստանում երեխաների նկատմամբ բռնությունները տարբեր բնույթ են կրում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական: Ինչպես է նշել է փորձագետը, պատժի տակ հասկացվում է հիմնականում ապտակը, վզակոթին հարվածը եւ պատժի նմանատիպ միջոցները: Ընդ որում, նրա կարծիքով, ծնողները հաճախ չեն հասկանում, որ անգամ «ամենաանվնաս» պատիժները բացասաբար են ազդում երեխայի հոգեբանության վրա:



























