ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցությունների նպատակով ժամանել են Ժնև, որպեսզի քննարկեն պատերազմի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի խաղաղության ծրագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Լրատվամիջոցի տեղեկություններով, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Ժնևի բանակցություններում կունենան ազգային անվտանգության խորհրդականներ, իսկ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ Ուկրաինայի վերաբերյալ 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի գոյության մասին։
ԱՄՆ-ի «խաղաղության ծրագիրը», որի հետ ծանոթացել է AFP-ն, նախատեսում է, որ Ռուսաստանը կստանա մոտ 2300 քառակուսի կիլոմետր տարածք՝ գրեթե այնքան, որքան զբաղեցնում է Լյուքսեմբուրգը (2590 քմ)։
Մասնավորապես, Ուկրաինան պետք է զիջի մոտ 5000 քմ Դոնեցկի մարզում և 45 քմ Լուգանսկի մարզում։
Փոխարենը Մոսկվան, ըստ հաղորդումների, պետք է վերադարձնի մոտ 2000 քմ Խարկովի մարզում, 450 քմ Դնեպրոպետրովսկի մարզում, 300 քմ Սումիի մարզում և 20 քմ Չեռնիգովի մարզում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային ժամանակ է տվել մինչև հաջորդ հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ը, որպեսզի համաձայնի ամերիկյան կողմի առաջարկած «խաղաղության ծրագրին»։





























