«Les Tricoteuses hystériques» ֆեմինիստական ասոցիացիան երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի, հաղորդում է BFMTV-ն։
Նրանք Ֆրանսիայի առաջին տիկնոջը մեղադրում են դեկտեմբերի 7-ին «Ֆոլի Բերժեր»-ում կատակերգու Արի Աբիտանի ելույթն ընդհատած ակտիվիստուհիներին «զզվելի արարածներ» անվանելու մեջ։
«Այդ բողոքը ներկայացվել է 343 կանանց և ասոցիացիաների անունից, որոնք անհատապես և միասին հայտարարել են, որ վնաս են կրել այդ արտահայտությունից։ Այն նախաձեռնել և ղեկավարել է Les Tricoteuses hystériques կազմակերպությունը՝ իր նախագահ Վիգդիս Մորիս Էրերայի ղեկավարությամբ, երկու այլ ֆեմինիստ համահայցվորների՝ 3égales3-ի և MeTooMedia-ի մասնակցությամբ»,- պարզաբանել են ասոցիացիայում։
Նշվում է, որ Բրիջիտ Մակրոնը դեկտեմբերի 7-ին Արի Աբիտանի ելույթն ընդհատած ֆեմինիստական ակտիվիստներին անվանել է «զզվելի արարածներ»։ Աբիթանը 2021 թվականին մեղադրվել է բռնաբարության մեջ, սակայն հետագայում բոլոր մեղադրանքների կետերով արդարացվել է։ Նախորդ երեկոյան Փարիզի Ֆոլի Բերժեր թատրոնում #NousToutes ֆեմինիստական խմբի չորս դիմակավորված ակտիվիստուհիներ ընդհատել են նրա ելույթը՝ վանկարկելով. «Աբիթանը բռնաբարող է»։





























