Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում որոշեց 15 մլն 498 հազար դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոնների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում հատկացնելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025–ի ստացված հայտերի թիվը ավելացել է 2 անհատի և 3 ստեղծագործական կազմակերպությունների կողմից 10 միջազգային հեղինակավոր հարթակներին մասնակցության հայտերով։

Մասնավորապես, Գրիշա Մարտիրոսյանը 2025–ի հոկտեմբերի 20-26-ը մասնակցել է «Օպերալիա. Պլասիդո Դոմինգո Համաշխարհային օպերային երգի մրցույթ»-ին (Operalia World Opera Competition) և արժանացել 2-րդ մրցանակի, ինչպես նաև ճանաչվել է Զարզուելա անվանակարգի հաղթող:

Ակսել Դավեյանը 2025 թվականի հունիսի 2-7-ը մասնակցել է «Ստանիսլավ Մոնյուշկո օպերային միջազգային մրցույթ»-ին և արժանացել 3-րդ մրցանակին։ Միաժամանակ հաղթել է նաև «Հանդիսատեսի մրցանակ», «Լեհական երգի լավագույն կատարում», «Կոսիուչկո հիմնադրամի հատուկ մրցանակ», «Լեհական թագավորական թատրոնի հատուկ մրցանակ» անվանակարգերում։

«Բադակտուց Փրոդաքշըն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը 2025 թվականի հունիսի 8-14-ը մասնակցել է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին, որն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության որակավորում և հանդիսանում է անիմացիայի ոլորտում առաջնային կինոփառատոն /https://www.annecyfestival.com/en/ և 2025 թվականի հոկտեմբերի 3-12-ը մասնակցել է Բուխարեստի Անիմեստ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին, որը Ամերիկյան կինոակադեմիայի (Օսկար) որակավորում ունեցող, Ա-դասի կինոփառատոն է և համարվում է աշխարհի լավագույն տասը անիմացիոն կինոփառատոներից մեկը /https://www.animest.ro/։

«Հոշկի ֆիլմ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը 2025թ-ի փետրվարի 28-ից մարտի 28-ը մասնակցել է Թոմաս Էդիսոն կինոփառատոնին և արժանացել Ժյուրիի ընտրության մրցանակի: Թոմաս Էդիսոն կինոփառատոնն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության որակավորում /https://www.tefilmfest.org/ և 2025 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը մասնակցել է Ալեքսանդրիա կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության որակավորում /https://alex-sff.com/:

«ԱրտՍտեպ-ստուդիա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը 2025 թվականի օգոստոսի 15-22-ը մասնակցել է Սարաևոյի կինոփառատոնին և արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակի: Սարաևոյի կինոփառատոնն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության որակավորում /https://www.sff.ba/en/,2025 թվականի սեպտեմբերի 1-6-ը մասնակցել է Ֆանտոչե անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:

Ֆանտոչե կինոփառատոնն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության և BAFTA-ի որակավորում /https://www.fantoche.ch/en/, 2025 թվականի հոկտեմբերի 19-24-ը մասնակցել է Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին և արժանացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակի:

Կինոփառատոնն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության որակավորում /https://www.tisff.ir/english/ և 2025 թվականի հոկտեմբերի 20-26-ը մասնակցել Ուպսալայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին և նոմինացվել է «Եվրոպական կինոմրցանակի թեկնածու» անվանակարգում: Կինոփառատոնն ունի Ամերիկյան կինոկադեմիայի Օսկար մրցանակաբաշխության, Եվրոպական կինոակադեմիայի և BAFTA-ի որակավորում /https://shortfilmfestival.com/en/om-festivalen/: